Եվրոպայում վերջին 500 տարվա ընթացքում նման երաշտ չի եղել

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Եվրահանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնը հրապարակել է զեկույց, որի հեղինակները նշում են՝ եվրոպական մայրցամաքի երկու երրորդը բախվել է վերջին հինգ դարերի ամենաերկարատև երաշտի հետ, և ամեն ինչ կարող է ավելի վատանալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրավիճակը բարդ է Եվրոպայի բազմաթիվ երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Հունգարիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Այս երկրները միասին զբաղեցնում են մայրցամաքի ընդհանուր 47 %-ը։ Այս տարածաշրջանում հողն ամբողջությամբ չորացել է, գրում են զեկույցի հեղինակները։

Մայրցամաքի ևս 17 % տարածք լիակատար չորացման եզրին է, և այնտեղ բուսականությունը փրկելու հավանականությունը փոքր է:

Եվրահանձնաժողովի գիտության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի խոսքով՝ մայրցամաքի շոգը աննախադեպ լարվածություն է ստեղծել ամբողջ Եվրամիությունում ջրի մատակարարման առումով:

«Մենք տեսնում ենք, որ անտառային հրդեհների օջախների թիվը միջինից շատ ավելին է և լուրջ ազդեցություն է թողնում բերքի վրա: Անկասկած, կլիմայի գլոբալ փոփոխությունը տարեցտարի ավելի նկատելի է դառնում»,- ասել է նա։ Ըստ զեկույցի՝ գետերում սակավաջրության հետևանքով հիդրոէներգիայի արտադրությունը նվազել է 20%-ով, խնդիրներ են առաջացել նաև նավերի տեղաշարժի համար։ Եվրոպական միջերկրածովյան երկրներում աննախադեպ շոգն ու երաշտը կարող են տևել մինչև նոյեմբեր, զգուշացնում են բնապահպանները։