Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը, հաղորդում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխատում ենք, և գաղափարն էլ հենց այդպիսին է՝ «Վարչապետի գավաթի» մրցաշարերն անցկացնել Հայաստանի պետականության համար կարևոր օրերին: Իհարկե, միշտ չէ, որ ճշգրիտ համընկնում է, բայց գավաթի միջոցառումները նվիրված են հենց պետական տարբեր օրերին, և նպատակն էլ հենց դա է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու, անհատի միջև, ցույց տալ ապրելու և արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը, ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու և նոր գաղափարներն իրագործելու:

Ուզում եմ նախ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր հաղթողերին և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ առաջին հերթին այս մթնոլորտի համար: Պիտի անկեղծ խոստովանեմ, որ այո, իրոք կար պահ, երբ մտածում էինք, թե մեզ չի հաջողվի իրականացնել «Վարչապետի գավաթ» լողի մրցաշարը, այն էլ Սևանա լճում: Քննարկում էինք և մտավախություն ունեինք, որ հնարավոր է մասնակիցների թիվը մինիմալ լինի: Ի ի վերջո քննարկումների արդյունքում որոշեցինք, որ եթե նույնիսկ մեկ մարդ մասնակցի՝ հանուն այդ այդ մեկ մարդու արձագանքին պետք է մրցաշարն իրագործենք: Չնայած ավելի քան 130 մասնակից ունենալը շատ լավ ցուցանիշ է, բայց մեր խնդիրն է այնպես անել, որ ամեն տարվա հետ մասնակիցներն ավելի շատանան:

Մեր հաջորդ խնդիրն է՝ ի վերջո ևս մեկ անգամ այս միջոցառմամբ ուշադրություն հրավիրել Սևանա լճի, նրա զբոսաշրջային հնարավորությունների և մասնավորապես՝ այս ափի, արևելյան ափի պոտենցիալի վրա, նաև, իհարկե, հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները մրցման մեջ նաև ինքնադրսևորվեն, հնարավություն ունենան իրենց ուժերը փորձարկել: Պիտի խնդրեմ ևս մեկ անգամ ծափերով ողջունենք մեր ամենատարիքով մասնակիցներին, որովհետև իսկապես մեծ անակնկալ էր, երբ իմացա, որ մեր մրցաշարին մասնակցում են 75, 81 տարեկան քաղաքացիներ: Ուզում եմ նաև ընդգծել, որ Վարչապետի հիմնադրամից 200 հազարական դրամ դրամական պարգև կփոխանցվի մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:

Հարգելի ներկաներ,

«Վարչապետի գավաթ» մրցաշարը կայանում է, և ուզում եմ մի նրբության մասին խոսել: Ցանկանում ենք «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր իրականացնել այն մրցաձևերից, որտեղ, ըստ էության, հնարավորինս քիչ թանկարժեք ենթակառուցվածքներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մարզվել և մասնակցել մրցումներին: Սևանա լիճը, ցավոք, շատ կարճ սեզոնով, բայց մատչելի է բոլորին, բոլորը կարող են լողալ սովորել և պատրաստվել մյուս մրցաշարերին: Այդպես էլ վազքի մրցաշարը, սեղանի թենիսը, չնայած ավելի մեծ ներդրում է պահանջում, սակայն համեմատաբար ավելի մատչելի մրցաձև է, հեծանիվը նույնպես համեմատաբար մատչելի է: Իսկ դպրոցականների խճուղավազք մրցաշարը դառնում է «Վարչապետի գավաթ»-ի շարքի ամենակարևոր, ամենագեղեցիկ անկյունաքարային միջոցառումը:

Կրկին ուզում եմ շնորհակալոււթյուն հայտնել նախ այն ընկերություններին, որոնք աջակցում են այս մրցաշարի կազմակերպմանը: Նշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անունը: Եվ շատ շնորհակալ եմ, որ աջակցում է լոգիստիկ հարցերով, նաև այն ընկերություններին, որոնք որպես հովանավոր են հանդես գալիս: Իհարկե, ՀՀ կառավարությունը հոգում է մրցաշարի բոլոր ծախսերը և կշարունակի հոգալ, բայց երբ նաև գործընկերներ են միանում, իրենց ներդրումն են բերում այս իրադարձության կազմակերպմանը, դա, իհարկե, կրկնակի ուրախալի է:

Շնորհակալություն կազմակերպիչներին, փրկարարներին, որոնք ուղեկցել են, բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին: Մինչ հաջորդ հանդիպում՝ սեպտեմբերի 20-ին «Վարչապետի գավաթ»-ի հերթական մրցաշարին՝ խճուղային վազքին»: