Կիևում տեղի է ունեցել Ղրիմի հարթակի գագաթնաժողովը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 23-ին Կիևում մեկնարկել է Ղրիմի հարթակի գագաթնաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են աշխարհի շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։

Հանդիպումը, որն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով, համախմբել են եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին, Ասիան, Լատինական Ամերիկան և Աֆրիկան, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ-ի և Ղրիմի թաթարների Ժողովուրդների մեջլիսի ղեկավարներին։

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են մի քանի թեմատիկ հարցեր։ Մասնավորապես՝

• Ղրիմի ժամանակավոր օկուպացիայի դերը Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման գործում,

• Սև և Ազովի ծովերի տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնման համար համատեղ ջանքերը,

• հետագա քայլերը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես՝ էթնիկ ուկրաինացիների և Ղրիմի թաթարների նկատմամբ,

• Ղրիմի միջազգային իրավական կարգավիճակի որևէ փոփոխության չճանաչման քաղաքականության ուժեղացումը,

• պատժամիջոցների արդյունավետությունը, դրանց ուժեղացումը և շրջանցման կանխումը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որն արդեն ելույթ է ունեցել Ղրիմի հարթակում, ասել է, որ Արևմուտքը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը։ Շոլցը նաև հայտարարել է, որ Կանադան և Գերմանիան պայմանավորվել են Կիևին «ռազմական օգնության» նոր փաթեթի շուրջ, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային համակարգեր և տոննաներով զինամթերք։

Տաթև Ֆռանգյան