Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1,7 հազար բեռնատար է կուտակվել
Քաղաքականություն
20.08.2022 | 19:09Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1,7 հազար բեռնատար է կուտակվել։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 20-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
ՏԱՍՍ-ի զրուցակցի փոխանցմամբ՝ հուլիսին «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետում լրացուցիչ 12 երթուղիների բացելու հետ կապված այժմ անցակետի դիմաց մարդատար տրանսպորտի կուտակումներ չեն նկատվում: Մամուլի ծառայությունից վստահեցրել են, որ բոլոր ավտոմեքենաներն անարգել հասնում են հարևան պետության սահման: