Խառնաշփոթ եղել է դեպքից հետո մի քանի ժամվա ընթացքում․ Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առաջին օրը տուժել են փրկարարներ. հրշեջ փրկարարներից մեկը ծխահարվել է, մյուսի ոտքն է վնասվել: Այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ նրանք ապաքինվել են և վերադարձել աշխատանքի:

«Այս հինգ օրերի ընթացքում աշխատանքներին ներգրավված է եղել 1061 հրշեջ փրկարար: ԱԻՆ աշխատակիցները ահազանգ ստանալուց 7 րոպե հետո եղել են դեպքի վայրում և իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: ԱԻՆ աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացրել են պատշաճ մակարդակով»,- վստահեցրեց ԱԻՆ խոսնակը՝ հավելելով, որ ԱԻՆ շտաբի կողմից որոշում է կայացվել ընդունել կամավորների մեկնած ձեռքը և նրանց ներգրավել որոնողափրկարարական աշխատանքներում, ինչը, սակայն, կապված չի եղել մարդուժի պակասի հետ:

ԱԻՆ խոսքով՝ խառնաշփոթ եղել է դեպքից հետո մի քանի ժամվա ընթացքում, քանի որ տարածքում գտնվող գրեթ բոլոր մարդիկ փորձել են ինչ-որ չափով աջակցել, բայց դա չի խանգարել մեր փրկարարներին և հրշեջներին՝ ինտենսիվորեն իրականացնել թե՛ որոնողափրկարարական, թե՛ հրդեհաշիջման աշխատանքներ:

Մանրամասները՝ տեսանյութում: