ՌԴ ՊՆ-ն չի բացառել Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի դադարեցումը

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հնարավոր է համարել Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի դադարեցումը։ Այս մասին հայտարարել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռուսական զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։

«Եթե Ուկրաինայի կողմից ատոմակայանի գնդակոծման հետ կապված իրավիճակի բացասական զարգացումը շարունակվի, ապա կարող է քննարկվել հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները «սառը պահեստային» փուլ մտցնելու հարցը, ինչը կհանգեցնի Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի դադարեցմանը»,- ասել է Կիրիլովը։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը կրկին մեղադրել է Ուկրաինային ատոմակայանը գնդակոծելու և կայանում «տեխնածին աղետի սադրանք կազմակերպելու» մեջ։

Ուկրաինան հերքում է ռուսական կողմի մեղադրանքները և պնդում, որ Ռուսաստանն ատոմակայանում ստեղծված իրավիճակն օգտագործում է «միջուկային շանտաժի» համար և գնդակոծում է այն՝ ուկրաինական շրջանների էներգամատակարարումը դադարեցնելու համար։

Տաթև Ֆռանգյան