ԱՄՆ-ը կարող է դուրս բերել իր ընկերությունները Թուրքիայից՝ ՌԴ-ի հետ մերձեցման պատճառով

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Սպիտակ տունը կարող է ամերիկյան ընկերություններին առաջարկել կրճատել Թուրքիայի հետ բիզնեսը, եթե Անկարան և Մոսկվան կնքեն «պաշտոնական տնտեսական գործընկերություն»։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան պետք է լինի բիզնեսի և կապիտալի ներգրավման համաշխարհային կենտրոն, սակայն Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն իրական ռիսկեր կստեղծեն մնացած աշխարհի հետ Թուրքիայի ինտեգրման համար»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետագա մերձեցման դեպքում Անկարային կարող են արգելել դոլարով վճարումներ կատարել։

Օգոստոսի 6-ին Սոչիում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Էրդողանի խոսքով՝ որոշվել է անցնել ազգային արժույթներով առևտրին և երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ թուրքական կողմը նույնպես համաձայնել է մասնակի վճարել ռուսական գազի դիմաց ռուբլով։

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ՝ սպառազինության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Թուրքիան գնում է ռուսական արտադրության С-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից։

Տաթև Ֆռանգյան