Տաթև-Աղվանիի երրորդ շերտի համար 1 մլրդ 45 մլն դրամ է պետք. Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշմամբ թույլատրվեց մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպել՝ Մ-2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի թողունակությունը բարձրացնելու և այդ ճանապարհով անխափան բեռնափոխադրում ապահովելու նպատակով: Կհատկացվի 1 միլիարդ 45 միլիոն դրամ:

«Խոսքը Տաթև-Աղվանի ճանապարհի 12 կմ հատվածի մասին է: Այնտեղ ավարտվել են առաջ եկած խնդիրների վերացման աշխատանքները: Քանի որ այս հատվածը դեռևս 2019 թվականին էր նախագծվել, պատերազմից առաջ շինարարությունը սկսվել էր, ու նախատեսված չէր, որ նման ծանրաբեռնվածության համար ծառայի, տարբեր խնդիրներ ի հայտ եկան:

Հիմա խնդիրները շտկված են, մենք պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարի հետ, որպեսզի ևս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատենք, այսինքն՝ երրորդ շերտ տեղադրենք, որ ճանապարհը պատշաճ ծառայի մեր հայրենակիցներին»,- նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Այս ճանապարհը մի փոքր արտակարգ իրավիճակում շահագործման հանձնեցինք՝ կապված նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհին առաջացած իրավիճակի հետ»,- հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Բայց այս տարի գարնանը տեսանք, որ այդ ճանապարհի վրա մեծ փոսեր են առաջացել: Պատճառը գիտենք, նախկինում ճանապարհը նախագծված էր որպես միջհամայնքային ճանապարհ»:

Մանրամասները՝ տեսանյութում։