Մոտեցել ենք էպիկենտրոնին․ կան որոշ բարդություններ․ ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված, 10-ը՝ փրկված: 10 քաղաքացիները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո առաջիկա 2 ժամվա ընթացքում: Ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 935 փրկարար ծառայող, որից  350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա: Այս մասին տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ Կառավարության նիստի ընթացքում ներկայացնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:

«Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը: Մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած: Ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է:

Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն, ազգանունը մենք ունենք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը»,- նշեց նախարարը:

Նա նաև հավելեց, որ ներկա պահին մաքրվել է տարածքի 90 տոկոսը: Նախարարի խոսքով՝ մոտեցել են պայթյունի էպիկենտրոնին և որոշ բարդություններ կան։

«Ունենք բարդություններ՝ կապված փլուզումից հետո կախված կոնստրուկցիաների և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար»,- նշեց Փամբուխչյանը՝ հավելելով, որ ներկա պահին տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ: Նախարարը նաև վստահեցրեց, որ նշված դեպքի հետ կապված ներգրավված մարդկային ռեսուրսի կամ տեխնիկայի որևէ խնդիր չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։