Սպիտակ տունը Աֆրիկային առաջարկել է նոր սկիզբ՝ հավասարության շուրջ կազմված օրինագծի միջոցով

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված Աֆրիկայի ռազմավարությունը խոստանում է հավասարություն ամենաարագ աճող մայրցամաքին, նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ Աֆրիկա կատարած իր շրջագայության ժամանակ: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Մենք ձգտում ենք իրական գործընկերության Միացյալ Նահանգների և Աֆրիկայի միջև: Չենք ցանկանում անհավասարակշիռ կամ զուտ գործարքային հարաբերություններ,» ասել է նա:

Աֆրիկայի դիտորդներն ասում են, որ այս հարցում քայլեր են արել նաև Չինաստանը և Ռուսաստանը: Չինաստանի «Գոտի և ճանապարհ» ենթակառուցվածքի նախաձեռնությունը վերջերս հատել է մայրցամաքը, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս շրջագայել է մայրցամաքում՝ հիշեցնելու իրենց հին կապերի մասին:

«Կարծում եմ, որ այս հռետորաբանության փոփոխությունը Չինաստանի կողմից օգտագործված տնտեսական զարգացման «գործընկերներ» տերմինի շնորհիվ է, որը բավականին լավ է ընդունվել աֆրիկյան մայրցամաքում,» ասել է Սենթ Լոուրենսի համալսարանից Քրիստին Մաքքին։

Սպիտակ տունը նշել է, որ ԱՄՆ-ի գործընկերական նպատակները կարտացոլվեն այս տարվա վերջին կայանալիք ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի վերանայման ժամանակ:

2014 թվականին այս գագաթնաժողովի ժամանակ նախկին նախագահ Բարաք Օբաման չէր հրավիրել Զիմբաբվեի առաջնորդ Ռոբերտ Մուգաբեին: Օբամայի պատճառաբանմամբ, նա գնալով ավելի ավտորիտար էր դառնում:

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է փորձի ցույց տալ, որ ցանկանում է սեղանի շուրջ տեսնել բոլորին, նույնիսկ նրանց, ում այդքան էլ չի նախընտրում: Այսպիսով, վստահ եմ, որ ժողովին կմասնակցեն շատ աֆրիկացի առաջնորդներ,» ասել է Արտաքին հարաբերությունների խորհրդից Էբենեզեր Օբադարը:

Օբադարի խոսքերով, թեև ԱՄՆ-ի այս քաղաքականությունը այնքան էլ չի տարբերվում երկրի նախկին քաղաքականությունից, այն միևնույնն է արթնացնում է հաշտեցման հույսը: Այսպիսով, կարելի է ասել, որ այս անորոշ ժամանակներում ԱՄՆ-ի համար սա Աֆրիկայի հետ հարաբերությունների բարելավման հստակ ճանապարհ է: