Զելենսկին ԵՄ-ում ռուսների մուտքի արգելքը «լավ պատժամիջոց» է անվանել

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տեսքով «կոշտ և կոնկրետ քայլեր» են անհրաժեշտ՝ Խերսոնի մարզում կեղծ հանրաքվեն կանխելու համար, գրում է DW-ի  ռուսական ծառայությունը։

Նման սահմանափակող միջոցը, ըստ Զելենսկու, կլինի, «օրինակ, Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիության երկրներ»։ Զելենսկու պահանջը, որ ԵՄ-ի սահմանները փակվեն ռուսների համար, եկել է Washington Post-ի (WP) լրագրողի կողմից տրված «հանրաքվեի» հարցի համատեքստում։ Այս զրույցի առաջին, կարճ հատվածը թերթը հրապարակել է օգոստոսի 8-ին։

Զելենսկու խոսքով՝ նման քայլը «լավ պատժամիջոցների շատ լավ և համահունչ» օրինակ կլինի։

«Այդ պատժամիջոցների մեջ չկա որևէ բան, որը խլում է գույքը կամ կյանքը։ Ես հենց սկզբից ասել եմ, որ, իմ կարծիքով, ամենակարևոր պատժամիջոցները սահմանների փակումն է, քանի որ նրանք (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները.-խմբ.) խլում են ուրիշների տարածքները»,- հավելել է Զելենսկին։

«Թող ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը, երկրները պետք է փակեն սահմանները և էմբարգո սահմանեն էներգակիրների համար, մնացած ամեն ինչ, ըստ իս, ավելի թույլ պատասխան է։ Այժմ չկա էներգակիրների մատակարարումների լիակատար էմբարգո, իսկ սահմանները փակ չեն»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիների երեխաները սովորում են արտասահմանյան դպրոցներում և համալսարաններում։

«Թող գնան Ռուսաստան, անհանգստանալու ոչինչ չկա, թող գնան այնտեղ»,- ասել է Զելենսկին՝ մատնանշելով, որ արգելքը կարող է հետագայում հանվել։

«Հենց այդ ժամանակ նրանք կհասկանան»,- հավելել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայում պատերազմ սանձազերծելու համար անհրաժեշտ է հավաքական պատասխանատվություն։

«Նրանք (ռուսները) ընտրել են այս մարդկանց, և հիմա նրանց հետ չեն կռվում, չեն վիճում և չեն գոռում նրանց վրա։ Ռուսները, ովքեր հրապարակավ դեմ են պատերազմին, առանձնացված դեպքեր են, իսկ այդ մարդիկ բանտերում են, ուրեմն թող ռուսները գնան տուն, թող բոլորը գնան Ռուսաստան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Տաթև Ֆռանգյան