Ուզում ենք մտնել փլուզված շենք. մաքրման աշխատանքների շուրջ 70%-ն արվել է. ԱԻ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել ամբողջ գիշեր, հիմա էլ շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Փոխնախարարի խոսքով՝ որոնվում է երկու անհետ կորած քաղաքացի, 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ:

«Ունենք տեղեկություններ, որ անհետ կորած քաղաքացիներից մեկը պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ։

Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվելու շենքի ներսում և շինությանը շատ մոտ տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում։ Շենքի փլուզման վտանգ կա, շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ և որոնողական աշխատանքները իրականացվելու են փլատակներում և շրջակայքում։

Նախարարության սեյսմիկ ծառայությունից մասնագետներ ենք հրավիրել, խորհրդատվություն ենք իրականացնում, որպեսզի հավելյալ վնասներ չպատճառենք, և մեր մասնագետները չտուժեն որևէ կերպ»,- նշեց փոխնախարարը։

Գրիգորյանի հավաստմամբ՝ փլատակների մաքրման աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացվել է:

Մանրամասները՝ տեսանյութում։