Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է HIMARS-ի համար զինամթերք, հաուբիցներ և ԱԹՍ-ներ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ուկրաինան ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը խնդրել է ապահովել ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերքի մատակարարումը, ինչպես նաև արդեն իսկ մատակարարված M777-ից զատ՝ հաուբիցների այլ տեսակներ։ Այս մասին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովոն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ HIMARS-ն արդեն վճռորոշ նշանակություն է ունեցել մարտերում։ Չնայած երկիրը ստացել է նման շատ համակարգեր, անհրաժեշտ է ավելի շատ հեռահար սպառազինություն։

«Այն պատճառով չէ, որ մենք պետք է գնդակոծենք Ռուսաստանի տարածքը, այլ պարզապես նրա համար, որ մեզ պետք է  հասնել մեր տարածքի ցանկացած կետի»,- ասել է դեսպանը։

Ըստ դիվանագետի՝ Պենտագոնում պաշտոնյաները գիտեն՝ «ինչ և ինչի համար է պետք Ուկրաինային»։

Բացի զինամթերքից և հաուբիցներից՝ Կիևը ցանկանում է ձեռք բերել ավելի շատ անօդաչու թռչող սարքեր՝ ոչ միայն թուրքական Bayraktar, այլև ամերիկյան Switchblade, Puma և Phoenix Ghost մարտական ​​անօդաչու թռչող սարքեր։

«Կան նաև այլ ուժեր ու միջոցներ։ Չկա որևէ միջոց, որին մենք ասենք՝ ոչ»,- ասել է Ուկրաինայի դեսպանը։

Էմմա Չոբանյան