Ղրիմի ավիաբազայի պայթյունները զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հնարավորությունները. Բրիտանիայի հետախուզություն

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզությունն իր ամենաօրյա զեկույցում վերլուծել է Ղրիմում ռուսական «Սակի» ավիաբազայի պայթյունների հանգամանքները։ Ըստ մասնագետների՝ դրանք կարող են ազդել ռազմական գործողությունների հետագա ընթացի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ օգոստոսի 9-ին պայթյուններ են տեղի ունեցել Ղրիմի արևմտյան «Սակի» ռուսական ռազմական օդանավակայանում։ Պայթյունների սկզբնական պատճառը պարզ չէ, սակայն ականատեսների կողմից արված տեսագրություններում երևացող սնկային ամպերը, հավանաբար, առաջացել են առնվազն չորս զինամթերքի բաց պահեստների պայթյունի արդյունքում։

«Որոշակի վստահությամբ կարելի է պնդել, որ պայթյունների հետևանքով ոչնչացվել կամ լրջորեն վնասվել են առնվազն հինգ Սու-24Մ ռմբակոծիչներ և երեք Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ։ «Սակի» ավիաբազայի կենտրոնական ցրման տարածքը լուրջ վնասներ է ստացել, սակայն օդանավակայանը, ամենայն հավանականությամբ, շարունակում է գործել»,-ասվում է զեկույցում։

Նշվում է, որ ութ մարտական ​​ինքնաթիռների կորուստն աննշան է ռազմական ինքնաթիռների ընդհանուր թվի համեմատ, որը Ռուսաստանն ունի այս պատերազմում։ Սակայն «Սակի»-ն հիմնականում օգտագործվել է որպես Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի ավիացիայի բազա, որի հնարավորությունները ներկայում զգալիորեն կրճատված են։

«Միջադեպը, հավանաբար, կստիպի ռուս հրամանատարությանը նորովի նայել ռիսկերին ու վտանգներին, որոնց բախվում է թերակղզին։ Մինչև վերջերս Ղրիմը, ամենայն հավանականությամբ, դիտարկվում էր որպես անվտանգ թիկունք»,- ասվում է Բրիտանիայի ՊՆ ամփոփագրում։

Էմմա Չոբանյան