Իրանը ռուս զինվորականներին ուսուցանել է իր անօդաչու թռչող սարքերի շահագործումը․ Պետքարտուղարություն

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Ռուս զինվորականները վերապատրաստում են անցել Իրանում՝ իրանական անօդաչու թռչող սարքերը Մոսկվա տեղափոխելու համաձայնագրի շրջանակում։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետքարտուղարության տվյալները։

Մասնավորապես, Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտնել է, որ ռուս զինվորականները վերջին մի քանի շաբաթների ընթացքում անօդաչու թռչող սարքերով վարժանքներ են անցկացրել Իրանում: Նրա խոսքով՝ Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի փոխանցումը Ռուսաստանին «պոտենցիալ կերպով ընկնում է բազմաթիվ պատժամիջոցների տակ»։

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստացած լինել Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման և տարածման հետ կապված: Դրանք օգտագործվել են ԱՄՆ զորքերի, տարածաշրջանում մեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների վրա հարձակվելու համար»,- ասել է նա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է Ռուսաստանում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան բացել։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները հանգել էին եզրակացության, որ Իրանը կարող է անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակն ուղարկել Ռուսաստան՝ ակնկալելով ռուսական Սու-35 ռազմական ինքնաթիռներ ստանալ։

Մինչ այս հաղորդվում էր, որ Իրանը Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր է ստորագրել արտադրամասերի և ինքնաթիռների սարքավորումների արտահանման վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան