Մեծ Բրիտանիան Ուկրաինային ևս երեք M270 հրթիռային կայանք է տրամադրելու

Լուրեր

19.08.2026 | 15:10
Պապիկյանն անակնկալ զորամասեր է այցելում // 18-ամյա աղջկա առևանգման գործով ձերբակալված կա․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 15:10
Պոլ Պոգբան հեռացավ «Մոնակոյից»
19.08.2026 | 15:02
«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար երկու քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու գործն ուղարկվել է դատախազին
19.08.2026 | 14:58
ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ պատգամավորը հեռացվեց նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:51
Կառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Մանավազյան
19.08.2026 | 14:47
Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումները
19.08.2026 | 14:41
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
19.08.2026 | 14:30
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:21
Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան
19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
Բոլորը

Բրիտանիան որոշել է Ուկրաինային տրամադրել ևս երեք M270 հրթիռային կայանք և դրանց համար հրթիռների մեծ պաշար։ Այս և նմանատիպ ամերիկյան HIMARS կայանքներից ուկրաինական բանակը ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսների թիկունքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս որոշման մասին նախ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Բեն Ուոլեսը, ապա նաև առաձին հայտարարություն է տարածել պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հունիսին, երբ Բրիտանիան որոշեց հանձնել առաջին M270-ները, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ դրանք լինելու են երեքը։

Պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրությունում նշում է նաև, որ լրացուցիչ կայանքների հետ մեկտեղ՝ Բրիտանիան ուկրաինացիներին կտրամադրի «զգալի քանակությամբ M31A1 բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 80 կմ հեռավորության վրա»։

Բրիտանիայի ՊՆ-ն նաև հիշեցնում է, որ Ուկրաինային արդեն 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել։

Էմմա Չոբանյան