Թուրքիայում 300-ից ավելի հայտնի գործիչներ ընդդիմությանը կոչ են անում դեմ հանդես գալ Սիրիայում Անկարայի նոր հարձակմանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի 308 հայտնի գործիչներ, այդ թվում՝ ակադեմիկոսներ, լրագրողներ, գրողներ, արտիստներ, կոչ են արել ընդդիմությանը՝ իրենց ձայնը բարձրացնել Սիրիայի հյուսիսում հնարավոր ռազմական հարձակման դեմ, որն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրակարգում է մի քանի ամիս, գրում է Turkish Minute-ը։

Ընդդիմության վեցնյակին (Ժողովրդահանրապետական կուսակցություն (CHP), «Ուրախության» կուսակցություն (SP), İYİ («Լավ») կուսակցություն, «Ապագա» կուսակցություն (GP), Դեմոկրատական կուսակցություն (DP) և «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA)) ուղղված համատեղ հայտարարության մեջ, որը վերնագրված է «Մի՛ եղիր այս հանցագործության մասնակիցը», հրապարակվել է այն բանից հետո, երբ երկուշաբթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի հավանական դարձրեց Սիրիայում ռազմական նոր հարձակումը։

308 նշանավոր գործիչների թվում, որոնք կոչ են անում խոսել Սիրիայում հնարավոր նոր հարձակման դեմ, ներառված են հեղինակներ Մուրաթան Մունգանին, Ասլը Էրդողանին, լրագրողներ Ջան Դյունդարը, Օյա Բայդարը, երգիչ Սուավին, մոդելավորող Բարբարոս Շանսալը, ինչպես նաև հայազգի լրագրող Հրատ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը։

Նրանք պնդում են, որ Սիրիայի հյուսիսում հնարավոր հարձակումն արդարացված պատճառ չունի և չի ծառայի ոչ ոքի շահերին՝ բացի իշխող ուժի գործընկերներից։

«Բացի մեր երիտասարդներից՝ զինվորներ, որոնք ստիպված են կռվել, սպանել ու զոհվել օտար հողերում, ողջ թուրք ժողովուրդը՝ 84 միլիոն, այս պատերազմից մեծ կորուստ կունենա։ Մեր երկրում, որտեղ միլիոնավոր մարդիկ պայքարում են բոլոր բնագավառներում՝ սկսած հացից մինչև ապաստան, մինչև իրենց երեխաների կրթությունը, առողջությունը, պատերազմի և զենքի վրա կատարվող հսկայական ծախսերը խորացնում են 84 միլիոնի առջև ծառացած տնտեսական դժվարությունները և նրանց առօրյայի դժվարությունները»,- ասվում է  հայտարարության մեջ։

Դիմելով ընդդիմությանը՝ նրանք ասում են․ «Մինչև այսօր մենք ձեզանից խիստ «ո՛չ» չենք լսել: Եթե ձեր ձայնը չբարձրացնեք իշխանությունների պատերազմական քաղաքականության դեմ, հանցակից կլինեք մեր երկրի, մեր ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններին։ Մի՛ եղեք այս իշխանության հանցագործություններից որևէ մեկի, հատկապես՝ պատերազմի մաս»։

Հավելենք, որ Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ առաջիկայում Թուրքիան մտադիր է հարձակվել Սիրիայի վրա և այն «մաքրել ահաբեկիչներից»։

Էմմա Չոբանյան