Ադրբեջանի հարձակումը սպոնտան չէր, նախապես մշակված գործողություն էր՝ Լաչինի միջանցքը փոխելու համար․ Տարոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի և Արցախի իշխանությունները հաստատել են, որ Բերձորը և Աղավնոն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախ գնացող ճանապարհն էլ ունենալու է նոր երթուղի։ Արևելագետ Տարոն Հովհաննիսյանի հետ քննարկել ենք, թե Ադրբեջանում ինչպես են այս ամենը ներկայացնում, ինչպես են դիտարկում այս խնդիրները։

-Պարո՛ն Հովհաննիսյան, նախ խոսենք ադրբեջանական հարձակման մասին։ Իրենք ինչպե՞ս են դա ներկայացնում, ինչի՞ հասան իրենք։

-Ադրբեջանական կողմում սա իրականում շատ լուրջ տեղեկատվական մանիպուլյացիոն արշավ էր, որ սկսել էին դրանից առաջ։ Ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր էին տարածում ադրբեջանական բանակի զորաշարժերի վերաբերյալ, հիմնականում՝ Տիկտոկ սոցցանցում։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացրեց, որ տեսանյութեր չտարածեն, կարգապահական պատասխանատվության ենթարկեցին մի քանի զինվորականի։

-Այսինքն՝ ցուցադրական եղավ այդ ամենը․․․

-Այո՛, բավականին ցուցադրական եղավ, և հիմա կա երկու տարբերակ․ կա՛մ սա հայկական կողմի վրա հոգեբանական լուրջ ազդեցություն ունենալու համար արվեց, թե մեծ զորքով են գալիս, և հայկական կողմը չդիմադրի, հակառակ դեպքում՝ մեծ պատերազմ կլինի։ Եվ մյուս տարբերակը՝ կար զորքերի տեղաշարժ, բայց չէին ցանկանում, որ հայկական կողմը դրանց մասին նախապես իմանա։

-Ադրբեջանի այդ գործողությունները, կարծես, համընկան այն բանի հետ, երբ Երևանից հայտարարվեց, թե այստեղից զորակոչված բոլոր զորակոչիկները հանվել են Արցախից։ Սրանք կապ ունեի՞ն, թե՞ համընկան։

-Ադրբեջանական կողմը պնդում է, որ համաձայնություն եղել է, որ հենց Ադրբեջանը նոր ճանապարհն ավարտի, պետք է Լաչինի միջանցքից տեղակայում լինի նոր միջանցք։ Հայկական կողմը պնդում է, որ պլանի շուրջ որևէ համաձայնություն չի եղել։ Ադրբեջանական կողմն իր այդ ռազմական ագրեսիան ներկայացնում է այն լույսի ներքո, թե հայկական կողմը հրաժարվել է իր պայմանավորվածությունը կատարել, և իրենք սկսել են այդ ռազմական գործողությունը՝ ճնշում գործադրելու համար հայկական կողմի վրա։

Բայց սա սպոնտան գործողություն չէր, այնպես չէ, որ ինչ-որ իրենց զինծառայողի սպանվելու հետևանքով գործողություն էր։ Դա ամբողջովին աբսուրդ է։ Սա նախապես մշակված գործողություն էր՝ ռազմական ճանապարհով ճնշում գործադրելու, որ արագ տեղակայում լինի Լաչինի գործող միջանցքից նոր ճանապարհի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան