Թուրքիան ու Իսրայելը 13 տարվա դադարից հետո առաջին տնտեսական համաժողովն են անցկացնելու

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Թուրքիան և Իսրայելը ծրագրում են համաժողով անցկացնել տնտեսության և առևտրային հարաբերություններին նվիրված, որով ձգտում են  վերականգնել իրենց կապերը։ Այս մասին հաղորդում է Asharq Al-Awsat-ը՝ վկայակոչելով Թել Ավիվից անանուն քաղաքական աղբյուրի, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունենալու աշնանը։ Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը դեսպան Մաթան Սաֆրանին նշանակել է Թուրքիայում նոր տնտեսական կցորդ։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր Ստամբուլում իր առևտրային ու տնտեսական գրասենյակի վերաբացման մասին։

Այս տնտեսական համաժողովը երկու երկրների միջև հինգերորդն է լինելու։ Վերջինը տեղի է ունեցել 2009 թվականին։

Իսրայելի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների վրա էապես չի ազդել երկկողմ հարաբերությունների անկումը, որի հետևանքով 2018-ին հետ կանչվեցին երկու երկրների դեսպանները: Սակայն այժմ բավական ակտիվ քայլեր են արվում դրանք վերականգնելու ուղղությամբ։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մարտին այցելել էր Թուրքիա՝ սկիզբ դնելով հարաբերությունների բարելավմանը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսին այցելել էր Իսրայել, իսկ հուլիսին Հերցոգը զանգահարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Էմմա Չոբանյան