Ռուսաստանը վերջնականապես կորցրել է ածխի եվրոպական շուկան

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Ընդամենը չորս տարի առաջ ռուսական ածխի արտահանման մոտ կեսն ուղղվել է դեպի արևմուտք՝ Եվրոպա: Դեռևս ընթացիկ տարվա սկզբին Եվրամիության ամենամեծ տնտեսությունը՝ Գերմանիան, կարծր ածխի ավելի քան 50%-ը ներկրում էր Ռուսաստանից։ Հիմա այդ օրերն ընդմիշտ անցել են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օգոստոսի 10-ին, քառամսյա անցումային շրջանից հետո, ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներկրման ԵՄ էմբարգոն, որը սահմանվել էր ապրիլի սկզբին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում։ Եվ եթե անգամ այս պատժամիջոցները չեղարկվեն, դեռ վերադարձ անցյալին չի լինի. ընթացիկ տասնամյակի ընթացքում եվրոպական երկրների մեծ մասը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել էլեկտրաէներգիայի գլոբալ կլիմայի համար ամենավտանգավոր հանածո վառելիքի օգտագործումից։ Այսպիսով, ռուսաստանյան ածխահանքերը վերջնականապես կորցրել են վաճառքի եվրոպական շուկան։

Նման կորուստը Վլադիմիր Պուտինին չի ստիպի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում. Եվրամիությունն այս հարցում պատրանքներ չունի։ Այստեղ հասկանում են, որ ածխի էմբարգոն ընդամենը մեկն է Արևմուտքի բազմաթիվ պատժամիջոցներից, որոնք նախատեսված են Ռուսաստանի համար ագրեսիայի գինն առավելագույնի հասցնելու նպատակով:

Այնուամենայնիվ, ռուսական տնտեսության մի քանի կարևոր հատվածների և Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանների համար եվրոպացիների հրաժարումը ռուսական ածխից, անշուշտ, շոշափելի կորուստների կհանգեցնի։

Ամենաշատը կտուժեն Կուզբասի և Ռուսաստանի Դաշնության այլ ածխային շրջանների հանքագործները։ Զգալի վնաս կկրի նաև ռուսական այնպիսի խոշոր գործատուն, ինչպիսին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն է, որի համար ածխի փոխադրումը եկամտի հիմնական աղբյուրներից է։

Տաթև Ֆռանգյան