Ղրիմն ուկրաինական է, և մենք երբեք չենք հրաժարվի դրանից. Զելենսկի

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

Ուկրաինայի և ամբողջ ազատ Եվրոպայի դեմ ռուսական պատերազմը սկսվել է Ղրիմով և պետք է ավարտվի Ղրիմով՝ նրա ազատագրմամբ։ Իր հերթական ուղերձում այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այսօր անհնար է ասել, թե դա երբ կլինի, բայց Ուկրաինան անընդհատ ավելացնում է անհրաժեշտ բաղադրիչները «Ղրիմի ազատագրման բանաձևում», հավելել է նա։

«Ղրիմում ռուս օկուպանտների առկայությունը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի և համաշխարհային կայունության համար: Սև ծովի տարածաշրջանը չի կարող անվտանգ լինել, քանի դեռ Ղրիմն օկուպացված է»,- ասել է Զելենսկին:

«Ռուսաստանը մեր թերակղզին, որը միշտ եղել է և կմնա Եվրոպայի լավագույն վայրերից, վերածել է ամենավտանգավոր վայրերից մեկի։ Ռուսաստանը Ղրիմ բերեց զանգվածային ռեպրեսիաներ, բնապահպանական խնդիրներ, տնտեսական փակուղի և պատերազմ»,- հայտարարել է Զելենսկին։

Զելենսկու ելույթը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ բռնակցված Ղրիմում՝ ռուսական ավիաբազայում, որն օգտագործվել է ուկրաինական քաղաքներին հարվածելու համար, տեղի են ունեցել հզոր պայթյուններ:

Թեև ո՛չ Զելենսկին, ո՛չ ուկրաինացի այլ պաշտոնյաներ ուղղակիորեն չեն ընդունել տեղի ունեցածում Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությունը, շատ մեկնաբաններ ենթադրում են, որ պայթյունների շարքը և ռուսական «Սակի» ավիաբազայում բռնկված հրդեհը ուկրաինական հարվածի կամ դիվերսիայի արդյունք է։

Տաթև Ֆռանգյան