Ավելի քան 20 չինական ռազմական ինքնաթիռ թռել է դեպի Թայվան

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 21 ռազմական ինքնաթիռ և 13 ռազմանավ երկուշաբթի՝ օգոստոսի 8-ին, մեկնել է Թայվանի նույնականացման գոտի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Թայվանի պաշտպանության գերատեսչությանը հղումով։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ վեց J-11 կործանիչ, չորս J-16, ութ Սու-30, երկու Xian JH-7 կործանիչ-ռմբակոծիչ և մեկ KA-28 ASW հակասուզանավային ուղղաթիռ ուղղվել են դեպի կղզու հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։

Թայվանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ կղզու ռազմադային ուժերն օդային պարեկության են ուղարկվել, տեղակայվել են զենիթահրթիռային համակարգեր՝ իրավիճակը վերահսկելու համար։ Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության, երկուշաբթի կղզու մոտ նկատվել է 39 չինական ռազմական ինքնաթիռի ակտիվություն։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցի ավարտից հետո Չինաստանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Թայվանի շրջակայքի վեց շրջաններում: Զորավարժությունները պետք է ավարտվեին կիրակի կեսօրին (Մոսկվայի ժամանակով 07.00-ին), սակայն ՉԺՀ Պաշտպանության նախարարությունը երկարաձգել է դրանք։

Տաթև Ֆռանգյան