Իրերը դեռ չենք հավաքել, չենք տրամադրվում․ շուտով Բերձորն ու Աղավնոն պետք է դատարկվեն հայ բնակչությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Աղավնոյի երեխաները պարով ու լավ ժամանցով են հրաժեշտ տալիս միմյանց: Վաղվա օրն անորոշ է․ ո՞ւր կգնան, որտե՞ղ կհաստատվեն կամ հաջորդ անգամ ե՞րբ կհանդիպեն՝ չգիտեն։ Այստեղ են թողնում մանկությունը։

Շուրջ երեք շաբաթից Աղավնոն ու Բերձորն ամբողջությամբ պետք է դատարկված լինեն հայ բնակչությունից։

1998 թվականից Բերձորում հասատված Հերմինե Սահակյանի ընտանիքը, 3 երեխաների հետ միասին, ստիպված է լինելու լքել գյուղը, այլ ելք չեն տեսնում։

Գյուղում տիրող տրամադրությունները տարբեր են՝ ասում է Երևանից երեկ Աղավնո տեղափոխված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն այսօր տարածած տեսաուղերձով կոչ է արել Աղավնոյի և Բերձորի համար ինքնապաշտպանություն կազմակերպել։

Սուրեն Պետրոսյանը Աղավնո է գնացել կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ։ Factor TV-ի հետ զրույցում, այնուամենայնիվ, ասում է՝ համայնքից հեռանալու մտադրություն ունեցող բնակիչներին չի մեղադրում, որովհետև իրենց պաշտպանող համակարգ չեն տեսնում։

Գյուղը պահելու մասին վերջին անգամ հունիսի վերջին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր խոսում՝ Ազգային ժողովի ամբիոնից, հույս դեռ կար։ Նա ասում էր, որ Աղավնոյի համար դեռևս բանակցում են, պայքարում են։

Բերձորցիներն ու Աղավնոյի բնակիչները չեն ստանա փոխհատուցում բնակարանի համար, եթե հեռանալիս տներն այրեն։ Տեղացիներն ասում են՝ իրենց այդ մասին ասել է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը։ Նրան ուղղված մեր բազմաթիվ զանգերն այսօր անպատասխան մնացին։ Թե ուր են գնալու մարդիկ, դեռ ոչ ոքի համար պարզ չէ։

Ի դեպ, հունիսի վերջին՝ հենց նույն օրը, երբ Արայիկ Հարությունյանը խոսում էր Աղավնոյի համար տարվող բանակցությունների մասին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ խոսում էր Արցախի իշխանությունների հետ տարվող բանակցությունների և ժամկետների մասին՝ շուրջ մեկուկես տարի։

Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունից 1,5 ամիս է անցել։ Այս պահին, սակայն, Աղավնոյի ու Բերձորի բնակիչներն ընդամենը 2,5 շաբաթ ունեն՝ իրենց տները թողնելու և համայնքները լքելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան