Ուկրաինական հացահատիկով առաջին նավը հասել է իր վերջնակետին

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Ուկրաինական գյուղմթերքի բեռներով POLARNET նավը Ստամբուլում հաջողությամբ անցել է ստուգումները և հասել Թուրքիայում իր վերջնակետին։ Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել են երկրի Ենթակառուցվածքների նախարարությունից, գրում է Korrespondent-ը։

Նշվում է, որ «հացահատիկի նախաձեռնության» իրականացման այս առաջին հաջող փորձը թույլ է տալիս լավատեսորեն տրամադրվել բեռնափոխադրումների ապագա հեռանկարին։

«Շնորհակալ եմ ՄԱԿ-ի և Թուրքիայի մեր գործընկերներին՝ նավի երթևեկության անվտանգությունն արդյունավետորեն ապահովելու և համաձայնագրերի կատարման բոլոր փուլերում առավելագույն համագործակցության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել POLARNET նավի անձնակազմին՝ հացահատիկային միջանցքից առաջինն օգտվելու պատրաստակամության համար»,- ասել է ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

NAVI STAR և ROJEN նավերի ժամանումը, որոնք ուկրաինական նավահանգիստները լքել էին POLARNET-ի հետ նույն օրը, սպասվում է շուրջ մեկ շաբաթից։

Հիշեցնենք՝ առաջին նավը, որը լքել է Ուկրաինան հացահատիկային միջանցքի համաձայնագրով, RAZONI բեռնանավն էր՝ Սիերա Լեոնեի դրոշով: Այն 26 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով Լիբանան է մեկնել օգոստոսի 1-ին։

Տաթև Ֆռանգյան