«Հնարավոր է՝ 30-40% թանկացում լինի»․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռեկորդային ակտիվություն՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի հետ կապված ավելի քան 96 հազար գործարք է կատարվել, ինչը վերջին 10 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Տվյալները հրապարակել է Կադաստրի պետական կոմիտեն։ Աճել են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված գործարքները․ առաջին կիսամյակում նման 2․442 գործարք է կնքվել։ Օտարերկրացիները Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 300 միավորով ավելի անշարժ գույք են գնել։

Հովիկ Իսախանյանը Հայաստան է եկել Իրանից՝ ընտանիքի հետ։ Թեև ծնունդով Թեհրանից է, բայց Հայաստանում բնակվելու ցանկություն միշտ է ունեցել։ Իրանահայ ընտանիքն արդեն հասցրել է տեղավորվել Հայրենիքում, երեխան էլ այս տարի դպրոց կգնա՝ առաջին դասարան։

Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների աճը մեծապես պայմանավորված է նաև այլ երկրի անձնագիր ունեցող հայերի ակտիվությամբ, նշում է Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը։ Իսկ անշարժ գույքի գործարքների ավելացումը, ըստ գործակալի, սկսվել է վերջին մի քանի տարիներին և պայմանավորված է մի քանի գործոններով․ դրանցից են տարադրամի փոխարժեքի տատանումներն ու վարձակալության գների աճը։

Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ գործարքներն առավելապես աճել են Երևանում և Կոտայքի մարզում։ Այսպես․ եթե 2021 թվականի առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է 27 հազար 984 գործարք, 2022 թվականի նույն ժամանակահատվածում գործարքների թիվը 31 հազար 509 է։ Աճը կազմել է 12,6%: Կոտայքի մարզում 2021 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 14 հազար 543 գործարք, 2022-ի նույն ժամանահատվածում՝ 16 հազար 357։ Աճը կազմել է 12,4%:

Գործարքների աճին զուգահեռ՝ նաև գնաճ է նկատվում, հատկապես՝ Երևանում, որտեղ շուրջ 14,6%-ով թանկացում է նկատվում։ Այն առավել նկատելի է Կենտրոն վարչական շրջանում՝ 17,3%, իսկ Կենտրոնի 1-ին և 2-րդ գոտիներում ավելի շատ՝ 20-25%։ Կենտրոն վարչական շրջանում այս տարվա առաջին կիսամյակում բնակարանի 1 քառակուսի մետրը միջինում արժե 737․000 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 615․000 դրամի փոխարեն։ Արաբկիր վարչական շրջանում այս տարվա առաջին կիսամյակում բնակարանի 1 քմ-ը միջինում արժե 522․000 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 445,000 դրամի փոխարեն։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 383․000 դրամ՝ նախորդ տարվա 318,000 դրամի փոխարեն։ Նոր Նորք վարչական շրջանում 326․000 դրամ՝ 296․000 դրամի փոխարեն։ Էրեբունի վարչական շրջանում 335․000 դրամ՝ 284․000 դրամի փոխարեն։ Շենգավիթ վարչական շրջանում 339․000՝ նախորդ տարվա 301․000 դրամի փոխարեն։ Դավթաշեն վարչական շրջանում 380․000 դրամ՝ նախորդ տարվա 317,000 դրամի փոխարեն։ Աջափնյակ վարչական շրջանում 357․000 դրամ՝ նախորդ տարվա 308 000 դրամի փոխարեն։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 332․000 դրամ՝ նախորդ տարվա 286․000 դրամի փոխարեն։ Ավան վարչական շրջանում 330․000 դրամ՝ նախորդ տարվա 288․000 դրամի փոխարեն։ Նուբարաշեն վարչական շրջանում 202․000 դրամ՝ նախորդ տարվա 176․000 դրամի փոխարեն։

Անշարժ գույքի գործարքների աճի ֆոնին թանկացումը մտահոգում է նաև Կառավարությանը։ Այս մասին նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ միջամտության կարիք կա։ Քերոբյանը նշում է, որ, այնուամենայնիվ, անշարժ գույքի շուկայի ակտիվությունը ճշգրտորեն արտացոլում է գրանցված տնտեսական աճը, որն այս տարի ռեկորդային է։

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը նշում է՝ կառուցապատման ոլորտում ակտիվությունն ու մեծ առաջարկն առայժմ զսպում են էական գնաճը, սակայն դա կարող է երկար չտևել։

Ի՞նչ փոփոխություններ կլինեն առաջիկայում անշարժ գույքի շուկայում, դժվար է ասել։ Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուները նշում են՝ անշարժ գույքի շուկան ամենազգայունն է փոփոխությունների նկատմամբ և ճշգրտորեն արտացոլում է երկրում տնտեսական իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան