Պուտինը հույս է հայտնել, որ այսօր Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հուշագիր կստորագրեն

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների մեկնարկին հույս է հայտնել, որ Ռուսաստանին ու Թուրքիային կհաջողվի հուշագիր ստորագրել առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Ինչպես պայմանավորվել ենք, հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի համապատասխան հուշագիր ստորագրել մեր առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մեր պատվիրակության կողմից Թուրքիայում աշխատելու ընթացքում»,- ասել է Պուտինը։

Բացի այդ Պուտինը Էրդողանին անձամբ շնորհակալություն է հայտնել հացահատիկի, այդ թվում՝ ռուսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման հարցում պայմանավորվածությունների ձեռքբերման գործում ունեցած դերի համար։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը։

«Իհարկե, մենք կխոսենք նաև այն խնդիրների մասին, որոնց երկար ժամանակ առնչվում ենք։ Նկատի ունեմ տարածաշրջանի անվտանգության խնդիրները, առաջին հերթին՝ սիրիական ճգնաժամը։ Այստեղ Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում ունեն իրավիճակի կարգավորման գործում։ Եվ մենք, իհարկե, նույնպես կանդրադառնանք այդ թեմային»,-ասել է Պուտինը։

Էմմա Չոբանյան