ՀՀԿ-ն կանգնած չէ փողոցային ակցիաների թիկունքում․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծված ներքաղաքական իրավիճակում, ըստ իր պատկերացումների, ունի երկու առաքելություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Առաջինը, կարծում եմ,  մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փորձում է նաև իր կերպարով ակտիվացնել ՀԱԿ-ը, և որոշակի նախընտրական, այսպես ասած, ակտիվություն է դիտարկվում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին օրերի պարբերաբար ի հայտ գալը հանրային դիսկուրսով: Երկորդը՝ կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար դեռ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչումը»,- անդրադառնալով առաջին նախագահի այսօր արած հայտարարությանն՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Տեր-Պետրոսյանի հոդվածում բարձաձայնված մյուս հարցերի հասցեատերը Հանրապետականը չէ: Աշոտյանն,  անդրադառնալով այս հարցով նաեւ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ասաց․«Կարծում եմ, որ սաբոտաժ չկա և չի կարող լինել: Հանրապետական կուսակցությունը միակ ընդդիմությունն է խորհրդարանում և մեր խնդիրն է ժողովրդավարության զարգացման տեսակետից այլակարծություն  ապահովելը »:

Աշոտյանի պնդմամբ՝ Հանրապետականը չի կարող իրեն մանրախնդիր քայլեր թույլ տալ:

Մանրամասները՝ տեսանյութում: