Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց ՀՀ իշխանությունների առաջնահերթ անելիքների ցանկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ունենք մեկ ամիս պատմության ընթացքը փոխելու համար»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀ վարչապետի ինքնաբացարկը կամ ժողովրդի պահանջով նրա հրաժարականը:

Քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին` սթափվել։

«Մեզ պետք է այդ ինքնաբացարկը, իսկ եթե չէ, եթե իր ընտանիքը չկարողանա, իր կուսակցական ընկերները չկարողանան այս ամսվա ընթացքում դուրս գալ այդ նյութական կապվածությունից, ուրեմն դա պետք է անի այն պետական մարմինը, որ տեսնում է ազգային պետական շահը։ Եվ եթե այդ պետական մարմինն էլ ուզում է մեղասակից դառնալ, ուրեմն` ժողովուրդը»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի խնդիրը պետք է լինի ազգային վստահության խորհրդի ստեղծումը:

Հովհաննիսյանը հրապարակեց ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց`նոր ընտրությունների համար։

«Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան»,– հրապարակեց Րաֆֆի Հովհաննիսյանը` միաժամանակ հայտնելով, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։

Րաֆֆի Հովհաննիսյանը միասնության կոչ արեց ՀՀ քաղաքական ուժերին` հորդորելով վեր կանգնել կուսակցական շահերից ու հրաժարվել պառակտման տանող հռետորաբանությունից` հանուն Հայաստանի ու Արցախի։

Նա նաև հայտարարեց, որ իր համար որպես պայքարի մեկնարկի օր է նախանշել օգոստոսի 8-ը։

Մանրամասները՝ տեսանյութում: