Մինսկի խումբը պետք է վերցնի իրական խաղաղարարի պատասխանատվությունը. Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

«Բանակցությունների առումով ոչ մի էական քայլ չի արվել դեպի առաջ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից չի կատարվել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի լիարժեք կատարում և մեր ռազմագերիները չեն վերադարձվել հայրենիք:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ սահմաններից պետք է իսկույնևեթ դուրս բերվեն օտար զորքերը, որից հետո նոր սկսել բանակցությունները գաղթականների, ճանապարհների և այլ հարցերի շուրջ:

«Այս առումով գեներալ –մայոր Վոլկովը և իր զորակազմը պետք է վերականգնեն իրենց արժանապատվությունը, լիազորությունն ու ինքնավստահությունը և չենթարկվեն որևէ օտար մայրաքաղաքի ինչ-որ «էժան թղթածրարների», որոնք հետապնդում են քաղաքական, ներքաղաքական նպատակներ:

Մինսկի խմբի գործընկերները պետք է ստանձնեն իրենց պատասխանատվության բաժինը և սանձեն այն կողմին, որը խախտում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մինսկի խումբը պետք է դադարի կեղծ հավասարության նշան դնելուց և վերցնի իրական խաղաղարարի և իրական արժեքներ պահպանողի պատասխանատվությունը»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: