Եթե այսպես շարունակվի՝ կունենանք խեղված, խաբուսիկ խաղաղություն կամ պարտադրված պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Հայաստանն ակնհայտորեն չունի գերագույն գլխավոր հրամանատար. մենք ապրում ենք լարված և պատասխանատու ժամանակաշրջան»,-  այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս շրջանում անհրաժեշտ է հաղթահարել ներքին բևեռվածությունն ու բաժանումները, հայհոյախոսությունը, ցավը և քաղաքական նոր լուծումներ գտնել:

«Եթե այս ինքնահոսը շարունակվի, ապա հրամանատրության չհրապարակված համաձայնություններով, կառավարական նիստերի միջոցով դեպի Բաքու ուղարկվող ազդակներով մեր ինքնիշխանությունը կնվազի և մեր տարածքային ամբողջականությունը գնալով կկրճատի, մեր հանրապետության մի մասը և Արցախը բռնազավթված են, դա կօրինականացվի… Սա մեկ հոգու ահազանգ չէ, ես մենակ չեմ… Օրինաչափություն չէ այն, ինչ եղել է՝ հայրենիքի հանձնում, ավելի քան 4 հազար զոհեր…

Քստմնելի է, որ մեր հայրենիքից վտարվում են Սփյուռքի մեր հայրենակիցները: Անընդունելի է, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ: Բոլոր արատները, որ կային նախկինների օրոք, կան, այսօր ևս, և դա օրիաչափ չէ:

Հայաստանն այսօր ունի տապալված ղեկավար (ցավում եմ դրա համար), որը խուսափում է զրույցից իր ժողովրդի հետ և բաժանարար գծեր է դնում՝ «սև» ու «սպիտակ»:

Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը և զոհերն ու լարումները, և կունենանք խեղված, խաբուսիկ խաղաղություն կամ պարտադրված պատերազմ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: