Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խաղաղապահների կողմից իր մուտքն Արցախ արգելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ընթանում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ռուս խաղաղապահների կողմից իր մուտքն Արցախ արգելելու մասին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում էր Արցախ՝ մասնակցելու թոռան մկրտությանը, որը պետք է տեղի ունենար Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի Սուրբ Հովհաննես վանքում, մինչդեռ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք:

«Ես սա համարում եմ թյուրիմացություն և հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն՝ Արցախի պետական տոնի նախօրեին, Արցախի Հանրապետության իշխանությունը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ – մայոր Վոլկովը, ԱԱԾ-ն կվերականգնեն իրենց ինքնիշխանությունը, լիազորությունը և արժանապատվությունն ու իմ բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում և, ինչպես ամեն տարի, մասնակցելու Արցախի Հանրապետության հռչակման տոնակատարությանը»:

Նրա խոսքով՝  կարևոր չէ, թե այդ որոշման աղբյուրը գալիս է Բաքվում նստած ռազմական հանցագործի՞ց, թե՞ Երևանում թաքնված նախկին գերագույն հրամանատարից, որը թիրախավորել է մի ընտանեկան մկրտության արարողություն. «Սրա տիրույթը գեներալ-մայորն է, Արցախի հանրապետության տակավին ինքնիշխան պետականությունն ու ՀՀ պատկան մարմինը: Դրանցից որևէ մեկը պիտի չասի, որ ես մեկնաբանություն չունեմ: Մի կողմ դնենք, որ սա նախկին արտգործնախարար է՝ Արցախի, Հայաստանի ինքնիշխանության, պետականության իմ ինքնակշիռը, հաշվեկշիռը իմ և Աստծո միջև է, դա հրապարակման ենթակա չէ: Բայց որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի հանրապետությունում: Ես թաքնվելու խնդիր չունեմ և սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղը կլինի, միջանցքը իր տեղը կլինի և Արցախի հանրապետության բարձրագույն իշխանությունը, գեներալ-մայորը վերականգնած կլինեն իմ բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում»:

Մանրամասները՝ տեսանյութում: