Բյուրականի աստղադիտարանում  բացահայտել են, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները՝ ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի աշխատակիցների մասնակցությամբ մեծ չափեր և զանգված ունեցող HII-տիրույթների և կոմպլեքսների 6-մ աստղադիտակով ստացված տվյալների հիման վրա ցույց են տվել, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ՝ դառնալով ձևաբանական փոփոխությունների պատճառ։ Եզրակացության հիմքում SBS1539+597(UGC055758) գալակտիկայի համար 6-մ դիտակով ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալներն են․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Ցույց է տրվել, որ այս էլիպտիկ տիպի գալակտիկայում դիտվող պարուրաձև թևի առաջացումը սկիզբ է առնում կենտրոնական մասում գտնվող HII-տիրույթի հետ, որում բուռն աստղառաջացման պրոցեսներ են ընթանում: Գիտական աշխատանքը ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյանը:


«Դիտումներից ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրվող գալակտիկայի կենտրոնական մասում գտնվում է ակտիվ աստղառաջացման տիրույթ: Այն բաղկացած է երկու HII տիրույթներից և տուրբուլենտության գոտուց, որն  առանձնանում է ճառագայթող գազերի սկավառակային ընդհանուր ֆոնային պտույտից: Արագությունների դաշտում բացահայտվում է նաև գալակտիկայի հիմնական մարմնից անջատվող թևի առկայություն, որի սկզբնամասը դիրքավորված է ակտիվության տիրույթում: Հաշվի առնելով նաև տուրբուլենտության գոտու առկայությունը՝ կարելի է եզրակացնել, որ աստղառաջացման ակտիվության հետ կապված գործընթացները կարող են ազդել շրջակա գազերի կինեմատիկայի վրա, ձգանի դեր ունենալ՝ հարուցելով տվյալ դեպքում թևի անջատումը, և ընդհանուր դեպքերում՝ գալակտիկայի ձևաբանության փոփոխությունը: Սա գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրների հետ շաղկապված նոր, կարևոր արդյունք է»,– ասում է Սուսաննա Հակոբյանը:

Աշխատանքը կատարվել է «Երկրորդ Բյուրականյան շրջահայության յոթ ընտրված դաշտերի գալակտիկաների կոմպլեքս ուսումնասիրություն» մեծածավալ ծրագրի մաս կազմող «Աստղառաջացման ակտիվությամբ z<0.1 կարմիր շեղումով գալակտիկաների մանրակրկիտ ուսումնասիրություն» ենթածրագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։