Շիա ծայրահեղականները ներխուժել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն․ կան ձերբակալվածներ

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի խումբ ցուցարարներ երեկ ներխուժել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն, հայտնում է բրիտանական Metro թերթը։ Սոցիալական ցանցերում կադրեր են հայտնվել, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ դրոշներ ծածանում Քենսինգտոնում գտնվող դեսպանատան շենքի պատշգամբից: Պատին արաբերեն կարգախոսներ են փակցվել, իսկ Ադրբեջանի դրոշը իջեցվել է։  Լրատվամիջոցը նշում է, որ ակցիան ղեկավարել է «Մահդիի ծառաների միություն» կոչվող խումբը․ սա շիա մահմեդական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոնդոնում: Խմբավորման որոշ անդամներ որպես դժգոհության պատճառ նշել են Ադրբեջանի կառավարության կողմից երկրում որոշ շիա մահմեդականների նկատմամբ «հալածանքները»: Հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ իրենց առաջնորդը հրահանգել է «հրատապ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ»։

Metro-ն հիշեցնում է, որ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը շիա մահմեդականներ են, սակայն երկիրը հիմնականում աշխարհիկ է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ։ 8 մարդ ձերբակալվել է օրինախախտման և գույքին վնաս պատճառելու կասկածանքով։ Տուժածներ չկան։ Դեռևս 2018-ին Լոնդոնում Իրանի դեսպանատունն էր նույն խմբավորման թիրախում հայտնվել:

 

Տաթև Ֆռանգյան