Թայվանն ինքնաթիռներ և նավեր է ուղարկել՝ ի պատասխան Չինաստանի զորավարժությունների

Լուրեր

19.08.2026 | 15:19
Մոսկվայում և Մոսկվայի մարզում նավթային ընկերությունների բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը
19.08.2026 | 15:10
Պապիկյանն անակնկալ զորամասեր է այցելում // 18-ամյա աղջկա առևանգման գործով ձերբակալված կա․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 15:10
Պոլ Պոգբան հեռացավ «Մոնակոյից»
19.08.2026 | 15:02
«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար երկու քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու գործն ուղարկվել է դատախազին
19.08.2026 | 14:58
ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ պատգամավորը հեռացվեց նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:51
Կառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Մանավազյան
19.08.2026 | 14:47
Ալեն Սիմոնյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային զարգացումները
19.08.2026 | 14:41
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
19.08.2026 | 14:30
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:21
Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան
19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
Բոլորը

Թայվանի ԶՈՒ-ն ինքնաթիռներ, նավեր և ցամաքային հրթիռային համակարգեր է ուղարկել՝ Չինաստանի լայնածավալ օդային և ծովային զորավարժությունների ֆոնին վերահսկելու իրավիճակը հարակից տարածքներում։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թայվանի Պաշտպանության նախարարությունը, որը չինական զորավարժություններն անվանել է չափազանց սադրիչ։

Հաղորդվում է, որ մի քանի չինական նավեր և ինքնաթիռներ առավոտյան հատել են Թայվանի նեղուցի միջնագիծը։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ թայվանցի զինվորականները բերվել են մարտական պատրաստականության վիճակի, այդ գործողությունները պատերազմ սկսելու պահանջ չեն։ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը կղզու մոտ չինական զորավարժություններն անվանել է «անպատասխանատու»:

Տեսաուղերձում նա Պեկինին հորդորել է ողջախոհություն և զսպվածություն ցուցաբերել: Թայվանը չի գնա էսկալացիայի, բայց ցանկանում է պահպանել ստատուս քվոն, ընդգծել է նա։ Ցայը նաև ասել է, որ իր վարչակազմը քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու Թայվանի նավահանգիստների և օդանավակայանների անխափան աշխատանքը և կայունացնելու ֆինանսական շուկաները:

ՉԺՀ պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ զորավարժությունների ընթացքում չինական հրթիռները թռել են Թայվանի վրայով։ Պաշտոնապես Պեկինը դեռևս չի հաստատել այս փաստը, մինչդեռ Թայբեյի իշխանությունները հրաժարվել են հաստատել կամ հերքել չինական հրթիռների թռիչքի ուղիները՝ վկայակոչելով հետախուզական մտահոգությունները:

Իր հերթին, Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գրանցված 9 հրթիռներից 4-ը, ենթադրաբար, «թռել են Թայվանի գլխավոր կղզու վրայով»։

Չինական «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում զինվորականները ներգրավել են ավելի քան 100 մարտական ինքնաթիռ, ներառյալ՝ կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև 10-ից ավելի կործանիչներ և ֆրեգատներ։

Սպասվում է, որ Չինաստանի վարժանքները Թայվանի նեղուցում, որոնք սկսվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցելությունից հետո, կտևեն մինչև օգոստոսի 7-ը։ Նրանք սուր քննադատության են արժանացել Թայբեյի իշխանությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի և ԵՄ-ի կողմից:

Տաթև Ֆռանգյան