Կրթամշակութային միջոցառում՝ «Զորաց քարեր. մարդը տիեզերական անսահմանությունում»

Լուրեր

15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թ. օգոստոսի 10-11-ը կազմակերպում է «Զորաց քարեր․ մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով կրթամշակութային միջոցառում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին: Ծրագրի առաջին մասում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հուշարձանին, լսելու թեմատիկ զրույցներ տիեզերքի մասին մարդու պատկերացումների շուրջ, մասնակցելու թեմատիկ խաղերի, հարց ու պատասխանի:

Երկրորդ մասը կմեկնարկի ժամը 03:00-ին՝ տիեզերքի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին կհաջորդի Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորումը՝ ժամը 04:00-ին։ Միջոցառման ընթացքում կհնչեն հայ երաժշտարվեստի գոհարներից՝ Կոմիտասի և Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից։

Հիշեցնենք, որ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Հուշարձանը պարբերաբար ուսումնասիրել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.):

Հուշարձանի տարածքում հնագիտական ուսումնասիրությունները վերսկսվել են 2013 թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից (արշավախմբի ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան):

Միջոցառումից ստացված հասույթն ուղղվելու է արգելոցի ենթակառուցվածքների կազմակերպմանն ու զարգացմանը։

Միջոցառման մասնակիցներին խնդրում ենք իրենց հետ ունենալ տաք հագուստ, լապտերներ, քնապարկեր»,- ասված է հաղորդագրությունում։