Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած մարզիկներին

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Եվրոպական համալսարանական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հիշեցնենք՝ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերում Հայաստանը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել:

Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում դառնալով ոսկե մեդալակիր։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանն էլ երրորդ տեղն էր զբաղեցրել և բրոնզե մեդալ էր նվաճել պարա սեղանի թենիս մարզաձևում:

Բացի մեդալակիր մարզիկներից՝ հանդիպմանը ներկա են եղել նաև նրանց անձնական մարզիչները՝ Արման Մակյանն ու Մեսրոպ Ղուկասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին բարձր արդյունքների կապակցությամբ՝ նրանց մաղթելով հետագա հաջողություններ. «Շնորհակալ եմ լավ մասնակցության համար: Շնորհավորում եմ: Պետք է փորձենք հաջորդ խաղերի համար ավելի մեծ պատվիրակություն ուղարկել, և այս մրցումները ևս ներառել մեր օրացուցային պլանում: Գիտեմ, որ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը: Ամեն ինչ կանենք՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ մինչ այդ կապահովենք մեր թիմերի մասնակցությունը հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերին»:

Եվրոպական համալսարանական խաղերի մասնակիցները փաստել են՝ մրցումներն անցկացվել են շատ բարձր մակարդակով:

«Իսկապես շատ մեծամասշտաբ և լուրջ մրցումներ էին: Մեզ համար էլ էր ինչ-որ առումով անսպասելի: Ամեն դեպքում, 6 մարզիկով 2 մեդալ նվաճեցինք, ինչը կարծում եմ՝ լավ արդյունք է»,- ասել է Դավիթ Մակյանի անձնական մարզիչ Արման Մակյանը:

Եվրոպական համալսարանական խաղերի ոսկե մեդալակիր Դավիթ Մակյանը 5 տարեկանից զբաղվում է սպորտով, Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է, Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում ևս մասնակցել է Եվրոպայի առաջնության և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Այդուհանդերձ, ուսանողական մակարդակում սա նրա առաջին մրցումն էր:

«Խաղերին մասնակցում էին տարբեր երկրների ազգային հավաքականների մարզիկներ, որոնց հետ մրցակցել էինք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների ժամանակ: Անցկացրել եմ 5 բավականին բարդ մենամարտեր: Ուրախ եմ, որ կարողացա հաղթող դառնալ և ցույց տալ այն ամբողջ աշխատանքի արդյունքը, որ մինչ այս կատարել էի»,- նշում է Դավիթ Մակյանը:

Մակյանը ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող է, ասում է, որ մեծ ցանկության դեպքում միանգամայն իրատեսական է ուսումն ու սպորտը համատեղելը. «Ամեն ինչ հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք: Բժշկական կրթությունն էլ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու քո օրգանիզմը և գիտականորեն պարապելու»:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը ևս առաջին անգամ է համալսարանական նմանօրինակ մեծամասշտաբ մրցման մասնակցել:

«Շատ տպավորված եմ ինչպես իմ առաջին մասնակցության, այնպես էլ եվրոպական մրցասպարեզում առաջին մեդալը նվաճելու կապակցությամբ: Շատ ուրախ եմ: 5 խաղ անցկացրեցի, տարա 3 հաղթանակ ու կրեցի 2 պարտություն: Կարող էի նաև առաջին կամ երկրորդ տեղերին հավակնել, բայց մի փոքր լարված էի, ու դա ինձ խանգարեց»,- պատմում է Գևորգ Բեգլարյանը:

Գևորգ Բեգլարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, Հայաստանի պարա սեղանի թենիսի հավաքականի անդամ, 2018 թվականի Եվրոպայի առաջնությանն էլ զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հիշեցնենք՝ Եվրոպական համալսարանական խաղերին այս տարի 38 եվրոպական երկրների 450 համալսարանների 5000 պատվիրակներ են մասնակցել, իսկ մրցումներն անցկացվել են 20 մարզաձևերից»,- ասված է հաղորդագրությունում։