«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր 11 կենտրոններում՝ ՀՀ 5 մարզերում և Երևանում, 2022 թվականի 1-ին կիսամյակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) 706 երեխաների համար անվճար ուսուցում է իրականացրել արվեստի և արհեստների 5 ոլորտներում (դեկորատիվ կիրառական արվեստ, երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, պարարվեստ)․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ուսման ընթացքում երեխաները ստացել են հոգևոր և գեղագիտական դաստիարակություն, բացահայտել են իրենց կարողությունները, ձեռք են բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտել են նոր զբաղմունքներ և ընկերներ, որոնց շրջանակը չի սահմանափակվել միայն խոցելի խմբի երեխաներով: Կենտրոնի սաները մասնակցել են ստեղծագործական միասնական աշխատանքների, ներառական միջոցառումների, համերգների, միջազգային և հանրապետական փառատոների, մրցույթների, կրթական էքսկուրսիաների, կամավորական աշխատանքների, վարպետաց դասերի և հնարավորություն են ունեցել ուսուցում ստանալու ոչ ֆորմալ կրթության բաղադրիչների կիրառմամբ։

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանի նշմամբ՝ 2022 թվականին կենտրոնն իրականացրել է բազմաբնույթ միջոցառումներ և ծրագրեր, որոնցից երկուսը տեղի են ունեցել առաջին անգամ:

«2022 թ. հունվարից ԵՀՍԿ ՊՈԱԿ-ը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը, որին մասնակցել է շուրջ 500 մանկավարժ: Ծրագիրը միտված էր մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը։ Այս տարի ապրիլին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացրել է նաև Հայաստանում առաջին «Զատկական փառատոն» ներառական միջոցառումը»,- տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը և հավելել, որ ներգրավածությունն այս մասշտաբային մշակութային միջոցառմանը նպաստել է երեխաների ինքնադրսևորմանն ու նոր հմտությունների ձևավորմանը։

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի երեխաները մասնակցել են նաև հայաստանյան ու միջազգային մշակութային տարբեր մրցույթների և արձանագրել բազմաթիվ հաղթանակներ։

Նշենք, որ ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի ակտիվ գործունեությունը նպաստել է կենտրոնի ներառական կրթության նոր որակի ձևավորմանը և զարգացմանը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ինտեգրմանը մշակութային և հասարակական կյանքին, որպեսզի վերջիններս չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից և գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից։