Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց, երբ Կոռնիձոր-Տեղ Մ12 ճանապարհի շինարարությունը մեկնարկեց․ ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ադրբեջանը ԼՂ-ում իրավիճակի սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ 12 ճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց: Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը»,- այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 առանցքային իրողություն է արձանագրվել․ ԼՂ միավորի գոյությունը, ԼՂ-ում շփման գծի առկայությունը և ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը։ Այս ընթացքում թղթի վրա գված այս իրողությունները, այսպես ասած, շատ չենք ցանկացել ընդգծել, բայց սրանք իրողություններ են և Ադրբեջանի միջազգային պարտավորությունն են»,- նշեց վարչապետը։

«Ադրբեջանն այսօր շատ է թմբկահարում, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ։ Այո՛, մենք ստանձնել ենք պարտավորություններ և բոլորը կատարել ենք, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները:

Ադրբեջանը պետք է ընդունի Ադբրեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը, պիտի հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը, և պետք է հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը ՀՀ-ի հետ ԼՂ կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է:

Ադրբեջանը պարտավոր է կատարել այս երեք պարտավորությունները, եթե ոչ, ապա մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: