Մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի  նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը»,- այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի նման ձևակերպումները և հայտարարությունները նույնպես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, և ահա թե ինչու. նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի՝ այսինքն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում՝ մինչև 2023-ի նոյեմբերի 9-ը, կորոշվի ԼՂ-ի՝ Հայաստանի հետ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահի կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ այդ երթուղու  պահպանության համար»:

Այս պահի դրությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք, հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան:

Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ ու եռակողմ գործընթաց է:

Այս  պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել:

Չնայած պիտի ընդգծեմ, որ Հայաստանն սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ 12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն, բայց, կրկնում եմ, եռակողմ հայտարարության մեջ խոսքը միայն նոր ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակներում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: