Ինչպես են պաշտպանվում մեր սահմանները. մեկ օր զորամասում ու դիրքերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի շարահրապարակում նորակոչիկները մասնակցում են երիտասարդ մարտիկի պատրաստության դասընթացին։ Սովորում են շարային քայլք, ճիշտ կեցվածքի ընդունում, զենքի հետ վարվելու կանոններ։ Մի քանի օրից զինակիցների ու հրամանատարների ներկայությամբ մարտական դրոշի ներքո պիտի երդվեն՝ անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքը։

Փոխգնդապետ, զորամասի հրամանատարի տեղակալ Արա Ղազարյանը վստահեցնում է՝ հայրենիքի նորօրյա պաշտպանների գիտակցության մակարդակը բարձր է, իսկ դպրոցում ռազամագիտության առարկայի դասերը լավ են սերտել։ Ասում է՝ գոհ է նաև նորակոչիկների ֆիզիկական պատրաստության աստիճանից։

Հայրենիքի պաշտպաններն էլ ասում են՝ թեև մի քանի օր է, ինչ բանակում են, բայց արդեն հարմարվել են զինվորական կյանքին։

«Բանակը կոփում է տղամարդուն, ամեն հայ տղա պիտի ծառայի»,- ասում է նորակոչիկը։

Սեպտեմբերից զորակոչիկները, մինչ զորամասեր տեղափոխվելը, ուսումնական պրակտիկա կանցնեն։

Մարմնամարզությունից հետո արդեն ճաշի ժամն էր․ մենք ևս հնարավորություն ունեցանք համտեսելու զինծառայողների համար նախատեսված ճաշատեսակները։ Զինվորներն ասում են՝ ուտելիքը համեղ է, իրենք էլ՝ գոհ։ Սնունդը մատակարարվում է մասնավոր ընկերության կողմից։ Զորամիավորման պարենային ծառայության պետ, մայոր Վաչե Մելիքյանը վստահեցնում է՝ ցուցակները կազմելիս հաշվի են առնում զինվորների կարծիքը, բայց անկախ ամեն ինչից՝ ճաշացանկից  անպակաս է միսը։

Իսկ դիրքերում պայմանագրայիններն են մարտական հերթապահություն իրականացնում՝ ըստ օրվա կարգացուցակի․ հակառակորդի դիրքերը մոտ են, բայց սերժանտ Ռոման Գևորգյանը հավաստիացնում է՝ մեր հենակետերը կահավորված են, ամուր ու պաշտպանված։ Իսկ պահածոյի մետաղյա տարաները, ասում է, պարզապես օգտագործում են որպես ձայնային ազդանշան։

«Լարվածություն չի նկատվել, սահմանների վիճակը նորմալ է»,- ասաց պայմանագրայինը։

Արդյո՞ք հակառակորդի ակտիվություն վերջին շրջանում նկատվում է․ սերժանտը նախընտրում է չխոսել այդ մասին, միայն վստահեցնում է՝ զենք-զինամթերքի, կահավորման, պատրաստվածության խնդիր չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան