Կրեմլը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել, սակայն իր պայմաններով, որոնք «քաջ հայտնի են», գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողների հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի զրույցի ժամանակ Մոսկվան իսկապե՞ս հայտարարել է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Այո, իսկապես Ռուսաստանը պատրաստ է լուծել ուկրաինական խնդիրը դիվանագիտական ճանապարհով՝ իր պայմաններով»։

Կրեմլի ներկայացուցիչը, միաժամանակ, նշել է, որ այդ պայմանները համաձայնեցվել են Ստամբուլում և «դրանք համաձայնեցվել են երկու կողմերի՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցողների կողմից»։

«Դրանից հետո ուկրաինական կողմը հրաժարվել է այդ համաձայնություններից ու հեռացել է բանակցությունների ուղուց»,- ասել է Պեսկովը։

Տաթև Ֆռանգյան