Պուտինը ցանկանում է բանակցությունների միջոցով լուծում գտնել․ Գերմանիայի նախկին կանցլերը հաստատել է, որ կրկին հանդիպել է ՌԴ նախագահին

Լուրեր

05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
Բոլորը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որին լայնորեն քննադատում են Կրեմլին մոտ լինելու և ռուսական պետական ​​կոնցեռններում գործունեության համար, հաստատել է, որ հուլիսի վերջին կրկին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Stern weekly-ին և RTL/n-tv-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Պուտինը կցանկանար բանակցությունների միջոցով Ուկրաինայի և Արևմուտքի հետ հակամարտությանը լուծում գտներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Շրյոդերն այս գործընթացում առաջին հաջողությունը համարում է ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև պարենային համաձայնագրի կնքումը։

«Միգուցե, սա կարող է կամաց-կամաց ընդլայնվել՝ հասնելով հրադադարի»,- ասել է նա։

Միաժամանակ, նա նշել է Գերմանիայի և Ֆրանսիայի հատուկ պատասխանատվության մասին՝ հավելելով, որ ներկայում նրանց գործողությունները բավարար չեն Ուկրաինայում ռազմական հակամարտության դադարեցման համար։ Շրյոդերը դրական է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք ձեռնարկում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Գերհարդ Շրյոդերը, որին ԶԼՄ-ները համարում են Պուտինի վաղեմի բարեկամը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հերթական անգամ անվանել է «ռուսական կառավարության սխալ», սակայն կրկին հրաժարվել է խզել իր անձնական հարաբերությունները ՌԴ նախագահի հետ։

Մարտի սկզբին, Ուկրաինայում ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր անց, Շրյոդերը ժամանել էր Մոսկվա ու Պուտինի հետ խոսել պատերազմի մասին։ Դրանից հետո նա ասել է, որ Կրեմլը շահագրգռված է հակամարտության բանակցային լուծմամբ։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Գերմանիայում կտրում աճել են Շրյոդերի նկատմամբ քննադատությունները։

Ի նշան Ռուսաստանի նկատմամբ նրա դիրքորոշման դեմ բողոքի՝ նրա մի քանի աշխատակիցներ հեռացել են, իսկ մայիսին իշխող կոալիցիան նախկին կանցլերին զրկել է Բունդեսթագում իր գրասենյակից, որը նրան ցմահ էր տրվել և ֆինանսավորվում էր պետական բյուջեից։

Ներկայում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շրյոդերին անդամությունից զրկելու գործընթաց է իրականացնում։

Էմմա Չոբանյան