Ուկրաինայի HIMARS համակարգերից հարվածները խուճապ են առաջացրել ռուս զինվորականների շրջանում․ ISW

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, ամենայն հավանականությամբ, փորձում է մեղմել այն խուճապը, որ առաջացել է Ուկրաինայի կողմից ամերիկյան HIMARS MLRS համակարգերի արդյունավետ օգտագործումից։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հերթական հաշվետվությունում։

Ըստ ամփոփագրի՝ այդ պատճառով ռուսական կողմն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում այդ համակարգերի ոչնչացման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի Ռուսաստանի ԶՈՒ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ռուսական զորքերը ոչնչացրել են վեց HIMARS արձակման կայաններ և այլ զինտեխնիկա, որոնք Արևմուտքը մատակարարել է Ուկրաինային։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում պնդում է, որ օգոստոսի 1-ին Խարկովի մարզում երկու շենք է ավերվել, որոնցում HIMARS համակարգեր կային։ Այնինչ, Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ղեկավար Անդրեյ Կովալչուկը պնդել է, որ ռուսական զորքերը «ոչ մի HIMARS չեն ոչնչացրել», իսկ ֆինն անանուն պաշտոնյան ռուսական հայտարարություններն անվանել է «ցանկություններն իրականության տեղ ներկայացնել»:

Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը նաև հայտնել է, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը թաքցնում է ռուս զինվորականների կորուստները՝ ԶԼՄ-ներում չհրապարակելով ուկրաինական HIMARS-ի հարվածներից զոհերի թիվը, իսկ վիրավորներին տեղափոխելով քաղաքացիական մեքենաներով։ HIMARS համակարգերից հարվածները, ամենայն հավանականությամբ, կբարոյալքեն ռուս զինվորականներին, վերլուծության արդյունքներն ամփոփելով՝ նշում են ISW-ի փորձագետները:

Տաթև Ֆռանգյան