Ուկրաինական պարենով առաջին նավն այսօր երեկոյան ապահով կհասնի Ստամբուլ․ Reuters

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկաներ տեղափոխող առաջին նավն այսօր ուշ երեկոյան ապահով կհասնի Ստամբուլ՝ չնայած Կիևի մտահոգություններին։ Այս մասին հայտարարել են Թուրքիայում, գրում է Reuters գործակալությունը։

Օզջան Ալթունբուդակը, որը նորաստեղծ համակարգման կենտրոնի Թուրքիայի ներկայացուցիչն է, ասել է, որ Razoni նավը Սիերա Լեոնեի դրոշով երեկոյան արդեն Ստամբուլում կլինի։ Նա նշել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով նավը փոքր-ինչ ուշանում է։ 26,527 տոննա եգիպտացորեն տեղափոխող նավը Ստամբուլ պետք է հասներ տեղական ժամանակով կեսգիշերին։

Նշվում է, որ ժամանելուն պես այն ստուգելու են ՌԴ-ի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները՝ համաձայն անվտանգ անցման համաձայնագրի, որից հետո նավը կշարունակի ուղևորությունը Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ՝ վերջնակետը։

Հիշեցնենք, որ եգիպտացորենով բեռնված նավը նախօրեին էր դուրս եկել Օդեսայի նավահանգստից։

Հավելենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում ՌԴ-ի, Թուքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ստորագրվել էր ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը, ավելի ուշ աշխատանքները սկսել էր համակարգման միասնական կենտրոնը։

Էմմա Չոբանյան