G7 երկրները մտածում են ռուսական նավթի փոխադրման ամբողջական արգելքի մասին

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները ցանկանում են ամբողջությամբ արգելել այն ծառայությունները, որոնք թույլ են տալիս փոխադրել ռուսական նավթը և նավթամթերքը։ Այս մասին ասվում է կազմակերպության կոմյունիկեում, գրում է Lenta-ն։

Հստակեցվում է, որ ռուսական նավթի ամբողջական արգելք կարող է մտցվել, եթե դրա արժեքը չհամաձայնեցվի միջազգային գործընկերների կողմից։

Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրները որոշել էին ռուսական նավթի գնային առաստաղի սահմանման ժամկետը. մեխանիզմը նախատեսվում է ներդնել մինչև դեկտեմբերի 5-ը։

Միաժամանակ, պետք է ուժի մեջ մտնեն ռուսական նավթի ներմուծման սահմանափակումները, որոնք նախանշել է Եվրամիությունը։ Այն, որ գների վերին շեմը կարող է սահմանվել մինչև դեկտեմբեր, հայտարարել էր Վաշինգտոնը։

Մինչ այդ, ռուսական նավթի արժեքը կտրուկ անկում է ապրել։ Ռուսական Urals տեսակի նավթի միջին գինը հուլիսին նվազել է՝ հասնելով մինչև 78,41 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 10,1 տոկոսով ցածր է հունիսի համեմատ։ Ընդհանուր առմամբ, հունվարից հուլիսը ներառյալ, ռուսական հումքի միջին արժեքը մեկ բարելի դիմաց կազմել է 83,27 դոլար, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 64,68 դոլար։

Տաթև Ֆռանգյան