Չինաստանը չի զոհաբերի իր ազգային շահերը Վլադիմիր Պուտինի հետ բարեկամության զոհասեղանին․ Բորել

Լուրեր

11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանը չի փլուզվի արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո, բայց Արևմուտքի հետ հարաբերությունները խզելու գինը շատ բարձր կլինի Ռուսաստանի համար։ Այս մասին օգոստոսի 1-ին Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պարբերականում հրապարակված հոդվածում նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի պարագայում պատժամիջոցների երկարաժամկետ հետևանքներն ավելի կարևոր կլինեն, քան կարճաժամկետները, քանի որ դրանք կվերորոշեն Ռուսաստանի տեղն աշխարհում։

«Այն (Ռուսաստանը) կարող է դիմակայել պատժամիջոցներին, սակայն դա մեծապես կազդի միջազգային համակարգում նրա դիրքի վրա, նրա միջազգային կարգավիճակն անխուսափելիորեն կնվազի։ Այն կդառնա եվրասիական երկիր՝ սահմանափակ առևտրով։ Համաշխարհային մակարդակում դա կլինի հսկայական փոփոխություն և, հավանաբար, Ուկրաինայի պատերազմի ամենակարևոր հետևանքը»,- գրել է Բորելը։

Նա խոստովանել է, որ ՌԴ ներկայիս ռեժիմը միջոցներ կգտնի գոյատևելու համար, քանի որ երկիրն ունի զգալի բնական պաշարներ, հատկապես՝ նավթ: Բայց պատժամիջոցները, անշուշտ, կհանգեցնեն Ռուսաստանում կենսամակարդակի վատթարացման և թույլ չեն տա, որ նրա տնտեսությունը զարգանա, երկիրը ստիպված կլինի թեքվել դեպի Չինաստան։

«Մի պետության համար, որն արդեն 30 տարի փորձում է վերականգնել իր գերտերության կարգավիճակը, Արևմուտքից խզման գինը շատ բարձր կլինի: Ռուսական ռեժիմը պետք է ընտրի քաղաքական գոյատևումը չինական թևի տակ՝ բարգավաճման փոխարեն: Չինաստանը հասկացել է, որ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրումը բարեկեցության նախապայման է, մինչդեռ Պուտինը հակառակ ընտրությունն է կատարում»,- ընդգծել է դիվանագետը։

Բորելը համոզված է, որ Չինաստանը չի զոհաբերի իր ազգային շահերը Վլադիմիր Պուտինի հետ բարեկամության զոհասեղանին։

Տաթև Ֆռանգյան