Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմանավեր է փոխանցելու

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատրաստվում է առաջիկայում Ուկրաինային ռազմանավ փոխանցել, իսկ ուկրաինացի զինվորականներն արդեն ուսուցում են անցնում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։

«Մենք եղել ենք ռազմածովային նավում, որն առաջիկայում փոխանցվելու է Ուկրաինային։ Դրանում հիմա արդեն ուսուցում են անցնում մեր նավաստիները»,- ասել է Պրիստայկոն։

Նա չի նշել, թե ինչ դասի ու մոդելի նավի մասին է խոսքը, սակայն ասել է, որ հիմա Ուկրաինայի առաջնահերթությունները փոխվել են և անհրաժեշտ է հակաականային նավ։

Հարցին, թե քանի՞ նավ կարող է փոխանցվել Ուկրաինային, նա պատասխանել է, որ ի սկզբանե քննարկվում է երկու նավի փոխանցման հարցը։

«Երկուսը սկզբնական թիվն է, որի ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք։ Դրանք ռազմանավեր են, որոնք հիմա գտնվում են Մեծ Բրիտանիայի նավատորմում։ Դրանք վերամշակվելու են, ավելացվելու է հատուկ սարքավորում, որը մեզ անհրաժեշտ է։ Նույն դասի նավերի վրա հիմա ուսուցում են անցնում մեր սպաները»,- ասել է դեսպանը։

Էմմա Չոբանյան