Իրանն ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն ունի, սակայն նման ծրագիր օրակարգում չկա

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն, սակայն նման ծրագիր օրակարգում չկա, գրում է Mehr-ը։

Անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի փոխգործակցությանը՝ Էսլամին հայտարարել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և ՄԱԳԱՏԷ-ի միջև կառուցողական փոխգործակցություն հաստատված է, համագործակցությունը չի խաթարվել, որովհետև Իրանի բոլոր գործողություններն իրականացվում են գործակալության հսկողության ներքո՝ հիմնված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և անվտանգության ապահովման վրա:

Նա նաև մատնանշել է Իրանի միջուկային համաձայնագիրը, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA)՝ շեշտելով, որ JCPOA-ից դուրս գալուց հետո գործարքին կրկին վերադառնալու համար արևմտյան կողմը ներկայացնում է նախկինում հնչեցրած կեղծ մեղադրանքները, ինչն Իրանի կողմից անընդունելի է։
Ուստի, Էսմալիի խոսքով, որոշվել է անջատել JCPOA-ին առնչվող բոլոր տեսախցիկները, որպեսզի մյուս կողմը հասկանա, որ չպետք է նորից բարձրաձայնի այդ կեղծ մեղադրանքները։

Տաթև Ֆռանգյան