Ռուսական զորքերը պայմաններ են ստեղծում Խարկովի վրա հարձակման համար․ ISW

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը վերսկսել են տեղային ցամաքային հարձակումները Իզյումից հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք և կարող են պայմաններ ստեղծել հարձակողական գործողությունների համար Խարկովի շրջանից դեպի արևմուտք կամ Խարկովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են  Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները նոր զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական ուժերը մի քանի ամիս պահում էին դիրքերը Բալաքլիայի ու Վելիկայա Կամիշեվախի շրջանում և կարող են օգտագործել այդ երկու շրջանները, որպես հարթակ հարձակողական գործողության համար»,-գրում են փորձագետները։

Նրանց կարծիքով՝ ռուսական ուժերը դժվար թե կարողանան գրավել Խարկովի շրջանը կամ Խարկովը՝ Ուկրաինայի բնակչության թվով երկրորդ քաղաքը, հաշվի առնելով Դոնբասում առաջխաղացման տեմպի, ուժերի ստեղծման ու լոգիստիկայի հետ կապված խնդիրները։

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ ռուսական զորքերը կարող են հարձակումներ իրականացնել՝ կանխելու ուկրաինական զորքերի հակահարձակումները։

 

Էմմա Չոբանյան