Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ․ նա դիմում է իրավապահներին՝ ակտիվիստների այսօրվա գործողությունների շուրջ քննություն սկսելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի առջև, ապա արդեն քաղաքապետարանի շենքում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո երեկոյան քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիներին դիմելով՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին, ապա պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց․«Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ երբ մի ուժ գալիս է իշխանության, փորձի ճնշել տեղական իշխանությանը, տեղական ինիքնակառավարման մարմիններին։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, մենք շարունակելու ենք մեր քաղաքացիների հետ նշել Երևանի 2800 ամյակը»։

Լրագրողների հարցին, թե ինչու Մարգարյանը դուրս եկավ այն պահին, երբ իր հրաժարականը պահանջող քաղաքացիները հեռացել էին և մնացել էին միայն իր աջակիցները՝ Երևանի քաղաքապետը պարզաբանեց, թե ինքն այդ ժամանակ աշխատանքային հանդիպումներ է ունեցել այլ վարչական շրջանում և դրանց ավարտից հետո է միայն կարողացել գալ քաղաքապետարան։

«Ես դատապարտում եմ այն, ինչ այսօր տեղի է ունեցել։ Տեղական ինքնակառավարման մարմինն անկախ է, մենք մեր աշխատանքներն ենք իրականացնում: Ակտիվիստները ներխուժել են շենք և խոչընդոտել են մեր բնականոն աշխատանքներին։ Ես կոչ եմ անում իրավապահներին՝ այս անօրինական գործողությունները վերցնել իրենց քննության տակ։ Մենք նման անօրինականությունները չենք հանդուրժելու»,- զգուշացրեց Մարգարյանը։

Անդրադառնալով Մյասնիկյանի արձանի հետևում գտնվող այգու բարեկարգման հետ կապված դժգոհություններին՝ Մարգարյանը նշեց, որ այգին 10 տարի է՝ վարձակալությամբ էր տրված, և շնորհակալություն հայտնեց վարձակալին տարածքը քաղաքապետարանին վերադարձնելու համար: Նրա հավաաստմամբ՝ այգին «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի կողմից նվեր է լինելու Երևանի 2800 -ամյակի կապակցությամբ: